▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա վերջին անգամ լինի, չհամարձակվե’ք ինձ ընդհատել». Էդգար Ղազարանի բարձրախոսն ԱԺ-ում անջատվեց

«Սա վերջին անգամ լինի, չհամարձակվե’ք ինձ ընդհատել». Էդգար Ղազարանի բարձրախոսն ԱԺ-ում անջատվեց

***

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է խորհրդարանական լսումներ. քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

«Վարչապետի որոշմամբ այս օրենսդրական փաթեթը պետք է ներկայացներ Արդարադատության նախարարը: Հասկանալի է, որ ԱԺ կայքում նշված է՝ որոշ ժամանակ դուք եղել եք նախարարի պարտականությունները կատարողը, հիմա նշանակված է արդարադատության նախարար, նրա բացակայությունը այստեղ արհամարհանք է վարչապետի՞ նկատմամբ, թե՞ ԱԺ-ի, մասնավորապես Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի»,- այս հարցը արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին ուղղեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

Ի պատասխան փոխնախարարը նշեց. «Քանի որ նախարարը նշանակվել է 3 օր առաջ, այս փուլում ես դեռևս նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար եմ, այն փուլում, երբ ներկայացնում էի նախագիծը, այո, ես նախարարի պարտականություններ էի կատարում»:

***

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է խորհրդարանական լսումներ. քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

«Դուք արդարադատության նախարարության կայքում ձեր կենսագրության մեջ նշել եք, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել եք վարչապետի հրամանագրով: Վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ և կարգադրումներ, դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ: Այդ իրավական գիտելիքներո՞վ եք դուք ընդհանրապես համակարգում ամբողջ իրավական, օրենսդրական պրոցեսները»,- հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այս հարցն ուղղեց արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին:

Նիստը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց. «Անջատեք… Պարոն Ղազարյան, խնդրում եմ, մենք այսօր հավաքվել ենք այստեղ քննարկելու ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին օրենքի և կից նախագծերի փաթեթը, Ձեր հարցերը տալիս կենտրոնացեք ԸՕ-ի վրա: Վերականգնեք պարոն Ղազարյանի 3 րոպեն…»:

«Ես հուսով եմ՝ սա ձեր կողմից վերջին համարձակությունն էր՝ ընդհատելու իմ զեկույցը և միջամտելու իմ հարցերին և ելույթներին»,- արձագանքեց Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее