▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա խիստ ուշագրավ է Նիկոլի ու Աննայի երեկվա դերասանության ֆոնին»

Խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ 

Այսօր հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը Հրապարակով անցնելիս։ Մինչ շարասյան հայտնվելը, ոստիկանությունը ճանապարհը մաքրեց երթևեկող ավտոմեքենաներից, զեբրաների մոտ կանգնեցրեց ոստիկանների, որ քաղաքացիներին թույլ չտան փողոցը հատել, մինչև դա գա-անցնի։

Սովորական բան է, արդեն ուշադրություն չենք դարձնում։

Բայց խիստ ուշագրավ է երեկվա դերասանության ֆոնին․ տեսանյութ էին հրապարակել ու ֆոտոներ, թե Աննան Նիկոլին թևանցուկ՝ Աբովյան փողոցով քայլում են, մարդ չկա, քաղաքացին բացակայում է, իրենք հավեսով զբոսնում են, վայելում «ազատությունը», հետո հասնումեն հրապարակ, որը ևս մաքուր է քաղաքացիներից, քաղաքացիներին «արտաքսած» բերետավորներն են շարքով կանգնել։

Էս մարդը, որ ընդամենը մեքենայով պետք է «զբոսնի», քաղաքում ավտո ու մարդ չեն թողնում շարժվի, բա որ ոտքո՞վ է դուրս գալիս ինչ կանեն։ Էժան փիարի համար երկու հատ սելֆի ու կես րոպեանոց վիդեո ստանալու համար վաստակում են լիքը քֆուրներ ու թշնամու պիտակներ, որոնցից, իհարկե, ինչպես պարզվեց, չեն էլ վիրավորվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее