▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլիին նոր մեղադրանք է ներկայացվել

 

Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին նոր քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացրել, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:
 
«Միխեիլ Սաակաշվիլին և Վանո Մերաբիշվիլին պատասխանատվության պետք է ենթարկվեն Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ կետով (ծառայողական դիրքի չարաշահում)»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:
 
Խոսքը 2005թ.-ին Վալերի Գելաշվիլիին ծեծելու միջադեպի մասին է, որն այդ ժամանակ խորհրդարանի պատգամավոր է եղել:
 
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին չէր բացառել, որ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել:
 
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը և հեռակա կալանավորել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով:

Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին նոր քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացրել, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը: 

«Միխեիլ Սաակաշվիլին և Վանո Մերաբիշվիլին պատասխանատվության պետք է ենթարկվեն Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ կետով (ծառայողական դիրքի չարաշահում)»,-ասված է դատախազության հայտարարության մեջ: Խոսքը 2005թ.-ին Վալերի Գելաշվիլիին ծեծելու միջադեպի մասին է, որն այդ ժամանակ խորհրդարանի պատգամավոր է եղել: Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին չէր բացառել, որ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել: Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը և հեռակա կալանավորել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее