▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահենը Հայաստանի առաջին անչափահաս քաղաքական հետապնդյալն է. ՀՔԱՎ

2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ:

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը այդպես էլ քննության առարկա չդարձրեցին 2013 թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո Շանթ Հարությունյանի և նրա որդու նկատմամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության փաստը, ավելին մեղադրանքներ առաջադրվեցին բռնության ենթարկվածների նկատմամբ:

Երկու օր առաջ նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց արդեն վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող Շանթ Հարութունյանին:

Մեղադրանքի առաջադրումը անչափահաս Շահեն Հարությունյանին որակում ենք որպես.

Ճնշման հերթական գործողություն Շանթ Հարութունյանի նկատմամբ

Քաղաքական հետապնդում անչափահաս քաղաքացու նկատմամբ

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրողական վարքագիծը, ակնհայտ անհիմն մեղադրանքի առաջադրումը Շահեն Հարությունյանի նկատմամբ:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հրապարակային պատժիչ գործողությունները և քաղաքական հետապնդումը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ, վերացնել անչափահաս Շահեն Հարութունյանի նկատմամբ ապօրինի մեղադրանքը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լուսանկարը` news.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее