▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրական բարեփոխումներից ու հանրաքվեից Երևանի ամենաանտեղյակ համայնքը

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն  Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց  սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հնարավոր արդյունքները:

Նրա խոսքով՝ բնակչության 75%-ն է միայն հետաքրքրված գալիք հանրաքվեով, իսկ 25%-ը ընդհանրապես քաղաքականությամբ չի հետարքրքվում.

«2 հարցում ենք անցկացրել՝ մեկը հոկտեմբերին, մյուսը՝ նոյեմբերի 27-29-նն ընկած ժամանակահատվածում: Հարցումներն իրականացվել ենմարզերում և Երևանում: Երկու դեպքում էլ եղել է 3300 հարցվող: Եթե հոկտեմբերին ընտրողների 30 տոկոսն էր էր անպայման մասնակցելու, հիմա 45-ն է: 12 տոկոսը հաստատ չի մասնակցելու ընտրություններին: Շատերը տեղյակ չեն գործի բնույթից: Զարմանալի բան կատարվեց հարցումների ընթացքում.Շենգավիթի բնակչության 65 տոկոսը չգիտեր, թե խոսքն ինչի մասին է: 11 տոկոսը չի ասել, թե կգնա՞ արդյոք մասնակցելու հանրաքվեին, և «այո» է ասելու,  թե՞ «ոչ»,-նշեց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժերի մի մասը կողմ է քվեարկելու, իսկ իշխանականի մի մասը դեմ է քվեարկելու, քանի որ այնտեղ անհատական շահ կա.

«Մարդ կա՝ ասում է, որ պաշտոնը կկորցնի, նոր նախարար է գալու կամ նոր վարչապետ, ես ի՞նչ պետք է անեմ»:

Սոցիոլոգը նկատում է.

«Այս պահի դրությամբ կողմն ու դեմը հավասարակշիռ վիճակում են: Ունենք մարզեր, որտեղ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները շատ են: Դրանք են՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Կոտայքը: Հավասարակշիռ է Արարաատում, Արագածոտնում և Տավուշում, Շիրակում, Լոռիում: Այն մարզերում, որտեղ կան աշխատատեղեր, մարդիկ գոհ են, չեն ուզում փոփոխություն: Ինչ վերաբերում է Երևանին, ապա լավագույն տվյալները ստացվել են Ավան Առինջից.Նորք Մարաշից: Կենտրոնում հավասարություն է տիրում: Դեմ են Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում: Երևանցիների 1/3-ը չի կողմնորոշվել, 12.5-ը չեն մասնակցի հանրաքվեին, 12.5 տոկոսն էլ չի ասել:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ բնակիչներից հետաքրքվե՞լ են, թե նրանց ադյոք կաշառք առաջարկվե՞լ է և դրանք ի՞նչ բնույթի են եղել,-Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.

«11 տոկոսը նշել է, որ եթե իր նկատմամբ հատուկ վերաբերմունք լինի՝ ընտրություններին կմասնակցի: Դրանք կարող են լինել հողատարածքի, բուժման, աշխատանքից ապօրինի կերպով դուրս գալու հարցերը և այլն»:

Սոցիոլոգը հիշեց նաև գործող նախագահի խոսքը.

«Կաշառք տվեք, բայց թողեք, որ ազատ ընտրի»:

Ադիբեկյանը չի ողջունում ընդդիմության այն հայտարարությունը, որ ընտրության, արդյունքները կեղծվելու են, ճիշտ չէ.

«Այդպիսով կրճատում են «ոչ» ասողների  թիվը.օրինակ ես չէի գնա քվեարկության այդքանից հետո, հո շիզոֆրենիկ չեմ: Զուգահեռ կարելի էր քվեարկություն անել»:

Ադիբեկյանի տեղեկացմամբ՝ գյուղից ստացած ձայների հաշվին «Այո»-ն կանցնի:

Հարցին, թե ո՞վ է պատվիրել սոցհարցումը, պատասխանեց.

«Պատվեր չի եղել, մեր ուժերով ենք արել: Աշխատողներն էլ գրեթե անվճար են աշխատում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее