▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրության ամենասարսափելի և ողբալի կետը

«Նայելով Վենետիկի հանձնաժողովի քննադատությանը և նրանց մոտեցումներին՝ մենք ընդհանրապես Սահմանադրության անունը չպետք է տանք: Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է մեր փոքրիկ Հայաստանում ոչնչացնել ընտանիքը: 15 և 34 կետերի վերաբերյալ ուղարկված մեկնաբանությունում հուշում են, որ միասեռականները պետք է ամուսնանան: Նրանք ցանկանում են, որպեսզի ընդունենք այն դրույթները, ինչով այսօր ապրում են եվրոպական երկրները: Մենք իրավունք չունենք թույլատրել, որպեսզի միասեռականները մեր երկրում ամուսնանան: Պատկերացնո՞ւմ եք՝ Էջմիածում դրանք ամուսնան, կամ դպրոցներում թույլ տանք, որ խոսեն միասեռականների մասին: Սա համարում եմ ամենասարսափելի և ողբալի կետը: Ամեն ինչ պարել էինք, մնացել էր սարի սմբուլը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ  Գուրգեն Եղիազարյանը՝ մտավախություն հայտնելով, որ Վենետիկի հանձնաժողովը ինչ-որ առաջարկել է, այսպես թե այնպես 1-2 ամիս հետո ընդունվել է:

«Իսկ դուք գիտե՞ք, որ եթե իրենց դիտողությունը հաշվի չառնենք, որոշակի մեթոդների կդիմեն»,-ասաց նա:

Հարցին, թե Սահմանադրական բարեփոխումները ՀՀԿ-ի, թե՞ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար են կատարվում, պատասխանեց.

«Մինչև մենք  ընտրությունների մասնակցածների ցուցակները չփակցնենք, ՀՀԿ-ն վերարտադրվելու է: Իմ կարծիքով՝ այս փոփոխություններն արվել են, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее