|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանապահ դիրքերն ամրացված, կառուցապատված չեն, իր աշխատավայրն է շքեղ նորոգում Հայաստանի սահմանագոտին բավարար պաշտպանված, կառուցապատված չէ, շատ տեղերում պաշտպանական 2-րդ բնագիծ չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի միջոցները շռայլորեն ծախսում է իր աշխատավայրը նորոգելու համար։ Հարց՝ մինչև հիմա այդ աշխատավայրում բավարար պայմաններ չկայի՞ն, որ վերանորոգում է։ Փաշինյանը ժամանակին ասել է՝ կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ։ Սա տեղովը թամամ կոռուպցիա է։ Վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։ «Հրապարակի» տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։ Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն։ Համացանցը հիշեցնում է, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գաղտնի հրամանագրով, շուրջ 2 մլն դոլար է հատկացրել իր և Արարատ Միրզոյանի ծառայողական առանձնատների նորոգման ու կահավորման համար»: |
«Սահմանապահ դիրքերն ամրացված չեն, իր աշխատավայրն է շքեղ նորոգում»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


