▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահնազարովը արդեն երկու ամիս է` կանգառում սպասում է Մարիաննային

ՌԴ Իրկուտսկ քաղաքի կանգառներից մեկում 33-ամյա Վիտալի Շահնազարովը արդեն երկու ամիս է, ինչ ծաղիկները ձեռքին  սպասում է իր սիրուն: Ըստ lifenews.ru-ի,  նա սպասում իր երազանքների աղջկան, ում պատահաբար մեկ անգամ հանդիպել է հենց այդ կանգառում: Նա ամեն անգամ ուշադիր ստուգում է 80 համարի ավտոբուսը, քանի որ աղջկան տեսել է հենց այդ ավտոբուսից իջնելիս:

Աղջիկա անունը, ում նա սպասում է, Մարիաննա է: «Մենք  հանդիպեցինք այս կանգառում, զբոսնեցինք և պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը: Հետո պարզվեց, որ հուզմունքից ես չեմ հասցրել գրանցել  նրա հեռախոսահամարը: Բայց հաջորդ օրը, ամեն դեպքում, ես եկա ժամադրության վայր, մինչև երեկոյան ժամը 10-ը սպասեցի, բայց չեկավ»,- պատմել է երիտասարդը:

Նա աղթում է, որ մի օր նորից հանդիպի նրան և շարունակում է համառորեն սպասել այդ հանդիպմանը` կանգառում, ծաղիկները ձեռքին: «Ես հավատում եմ, որ մի օր բախտս կբերի»,- վստահեցրել է երիտասարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее