▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սամսունգի Արմեն»-ը կադրային ջարդ է սկսել՝ իր մտերիմներին նշանակելով պաշտոններում.armlur.am

armlur.am-ը գրում է, որ կայքի տեղեկություներով` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը նշանակվելուց անմիջապես հետո սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել: Նա սկսել է իր ընկերներին ու մտերիմներին նշանակել արդեն իսկ թափուր պաշտոններում: Ի դեպ, վերջերս էլ Հայրապետյանը ՍԱՊԾ է բերել սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկին, ով մասնագիտությամբ թուրքագետ է և առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է: Թե թուրքագետն ինչ որոշումներ է կայացնելու սննդամթերքի ոլորտում, առնվազն տարօրինակ է: Նորանշանակ պետը նույնպես այս ոլորտի մասնագետ չէ. նա նախկինում սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն էր: Պարզելու համար՝ արդյոք վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, դիմեցինք ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանին, ով ասաց որ ինքն այլևս չի աշխատում այդ կառույցում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее