▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը լքում են ՀՀԿ-ն. կուսակցությունում տեղյակ չեն

Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը «Հանրապետական» կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել:

 

 

 

 

 

 

 

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Սամվել Ֆարմանյանը: Նա ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում կխոսի նաեւ պատճառների մասին:

 

Ֆարմանյանի եւ Հակոբյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու տեղեկությունների շուրջ կայքը մեկնաբանություն է խնդրելնաեւ ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից: Վերջինս նշել է, որ տեղյակ չէ:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը եւ գնել են «Արմնյուզ» հ/ը-ն, «Թերթ.am» գործակալությունը եւ «Լավ» ռադիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее