▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքին օժանդակելու մեջ

 

Գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքին օժանդակելու մեջ։ Այս մասին  ասել է  նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։

«Իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,– ասել է  Կարեն Բատիկյանը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է Մայրապետյանի խափանման միջոցի հարցը։ Քննիչը միջնորդել է կալանավորել գործարարին։ Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել քրեական գործի մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին։ Մինչեւ այս պահը Հատուկ քննչական ծառայությունը չի հայտնում, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել խոշոր գործարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее