Այսօր՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Սեբաստիա փողոցում գործող «Joy» հյուրանոցային համալիր, որտեղ շոգեբաղնիքում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են ՀՀ և Ֆրանսիայի քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, և նա շոգեբաղնիքում է եղել իր մի քանի ընկերների հետ,երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը մահացել է։ |
Սաունայում հայտնաբերվել է 21-ամյա տղայի դի․ Նա ՀՀ և Ֆրանսիայի քաղաքացի էր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet