▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյան-Ալիև հանդիպում, այնուամենայնիվ, սպասվում է


Երեկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ մոտ ապագայում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում Փարիզում: Պաշտոնական Երևանն այս լուրը չի մեկնաբանել:Փոխարենը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի ներկայությամբ, հաստատել է այս լուրը: Դիվանագետն ասել է, որ նախաձեռնությունը գալիս է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից, ումից էլ սպասում են կոնկրետ առաջարկություններ՝ հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

ԼՂ խնդրի կարգավորման այս հանգրվանում նախաձեռնությունը, կարծես թե, անցնում է Փարիզին ու սա տրամաբանական է, որովհետև Վաշինգտոնի ու Մոսկվայի դիվանագիտական ջանքերը կենտրոնացած են աշխարհի այլ ՙթեժ կետերում՚: Դատելով այն փաստից, որ Մամեդյարովն այս հայտարարությունը հնչեցրել է Լավրովի ներկայությամբ՝ Օլանդի այս նախաձեռնությունը կոլեկտիվ բնույթ ունի, այլ խոսքով՝ համաձայնեցված է համանախագահող մյուս երկու երկրների հետ:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее