Թարմացված․ Վովա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ի պատասխան կեղտոտ զրպարտիչների, թե իբր Սարիկ Մինասյանը կնոջը ձևակերպել է որպես միայնակ մայր, որպեսզի նպաստ ստանա` հրապարակում ենք համապատասխան փաստաթղթեր` ապացուցելու համար, որ այդ տեղեկությունը տարածողը հասարակ, փոքրիկ ստախոս է։Զրպարտիչները, նրանց պատվեր տվողները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»
Գյումրեցի Արթուր Ադամյանը տեսանյութ է տարածել, որտեղ թվարկում է, որ Գյումրիի քաղաքապետ Սարիկ Մինասյանը մի շարք խախտումներ է թույլ տվել։
«Էսքանից հետո գյումրեցիք պիտի Սարիկին ընտրե՞ն, մի մարդու, որ նպաստից կտրել է իրական նպաստառուներին ու իր կնոջն է նպաստ տալիս՝ որպես «միայնակ մոր»»,-ասում է Արթուր Ադամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։