▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շարունակում ենք անիմաստ սերիալների նկարահանումները, էլ չեմ խոսում գռեհիկ հումորային հաղորդումների և համատարած ռաբիսության մասին»

Հայաստանում շարունակվում են քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները, այս մասին դիտարկում է արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Մինչ մեր հարևանը գիտակցաբար մեծ գումարներ է ներդնում՝ աշխարհը հեղեղելով պատմական և տարաբնույթ իր սերիալներով, հստակ քաղաքականությամբ փոխելով թուրքի կերպարը, մենք շարունակում ենք քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները։ Էլ չեմ խոսում գռեհիկ հումորային հաղորդումների և համատարած ռաբիսության մասին․․․։ Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց․․․», - Facebook-ում գրել է Հայր Զաքարիան։

«Երազանքս է մեկ օր հնարավորություն ունենալ և նկարահանել ոգեշնչող սերիալներ գրերի գյուտի, Վարդանանց պատերզմի և Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հիման վրա»,- Facebook-ում գրել է  Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее