▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարքած գործ է,այս դեպքում արդեն ինչ-որ տեղ տղամարդկության հարց է. Լևոն Քոչարյանը` դատավորի որոշման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ով հորն ուղեկցել էր ԱԱԾ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ պարզ էր՝ ինչ է լինելու, ինքը կզարմանար, եթե ուրիշ որոշում լիներ՝ այն ընթացքից ելնելով, որը եղել է: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ իրավական և քաղաքական առումով կլինեն բողոքարկումները: «Այստեղ կարևոր է դատավորի ներքին անկախությունը, թե որքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել` հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուրեկան չլինել: Այստեղ կարևոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով, այս դեպքում դա արդեն ինչ-որ տեղ տղամարդկության հարց է ստացվում:Մենք բոլորս գտնում ենք, որ սա սարքած գործ է, եթե դու մի բան գտնում ես, որ օրենքից դուրս է արվել, բնականաբար ասում ես, որ դու պատասխանատվության ես ենթարկվելու»,-ասաց նա:

Նա նշեց, որ հույսն այն է, որ այս աբսուրդը ինչ-որ մի պահի կվերջանա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее