▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը․ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել

Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

 

 

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասել է Գալստյանը։

 

 

Հարցին՝ ո՞ր երկիր մեկնելու թույլտվություն է ստացել Սարգսյանը և որքա՞ն ժամանակով, նա պատասխանեց. «Դա չեմ կարող մեկնաբանել»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ին երկրից չհեռանալու մասին ստորագրություն էր տվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее