«Մեկ տարի առաջ ԱԺ նախագահին ասացի՝ ինչո՞ւ ԱԺ անվտանգության հանձնաժողովը փակ լսում չի հրավիրում ու չի պարզում՝ ի՞նչ են արել, էն ժամանակ ԱԱԾ-ում էր գործը, ոչինչ չարեցին։ Հիմա գործը Քննչականում է, ու օրեր առաջ, երբ Քյարամյանն ԱԺ-ում էր, ոչ մի պատգամավոր հարց չտվեց՝ պարո՛ն Քյարամյան, փետրվարից գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել»,- ԱԺ բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Հարցին՝ ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանը որքանո՞վ է փոխվել ու արդյո՞ք հիասթափված եք նրանից, Բախշյանը նշեց՝ «շատ առիթներ ունեմ հիասթափվելու»։ *** ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանության՝ «Հոկտեմբերի 27-ը» բացահայտելու խոստումներին, ասել է․ «Խոստում տալը, պարզվում է, հեշտ է, բայց իրականացնելը դժվար է, թե անցանկալի է, չգիտեմ։ Որովհետև երբ ուզում են, բացահայտում են այն ահաբեկչությունը, որն ինչ-որ խումբ պատրաստում էր նույնիսկ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ 25 տարի է անցել, բայց Հոկտեմնբերի 27-ը չեն բացահայտում․ ցանկության բացակայություն եմ տեսնում, ինչով է պայմանավորված՝ չեմ կարող ասել։ Չափազանց դժգոհ եմ ու ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել՝ մեր պետության այսօրվա վիճակը Հոկտեմբերի 27-ի հետևանք է»։ Դիտեք նաև՝ ***
|
«Շատ առիթներ ունեմ հիասթափվելու»․ Անահիտ Բախշյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet