▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ մարդիկ մոտեցան ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել ու թեժացել է. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում Գյումրիից լուսանկարներ է հրապարկել, որոնց կից գրել է.

«Գյումրի ջան, շնորհակալ ենք մեզ այսքան ջերմ հյուրընկալելու ու այսքան ջերմ լիցքեր փոխանցելու համար:
Հատուկ շնորհակալ եմ Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/ ին ինձ ու Շուշանին հրավիրելու, ու մեզ դրական լիցքեր փոխանցելու համար: Ձեր արված աշատանքը հիանալի է, վստահ եմ որ կկարողանաք զարգացնել այն բոլոր նախագծերը, որ ընթացքի մեջ են:


Գյումրիում իսկական բում է, տուրիստական և տնտեսական: Մի քանի ժամվա ընթացքում տեսա զբոսնող խմբերի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վանաձորից, Իջևանից և այլն 😍:
Շատ մարդիկ մոտեցան, ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել, թեժացել ու ակտիվացել է:
Շարունակիր այսպես, սիրելի Գյումրի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее