▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ վատ ա անում»․ Օնիկ Գասպարյանը՝ Տավուշից տարածքներ հանձնելու մասին

«Շատ վատ ա անում»,- ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսպես արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, ըստ որի՝ Փաշինյանն իր հայրենիքի տարածքներն է ականազերծում, որպեսզի հանձնի ադրբեջանցիներին։ Կպայքարե՞ք տավուշցիների հետ հարցին՝ Գասպարյանը կարճ պատասխան տվեց՝ «այո»։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, սխալվում եք։ Ձեզ հանցակից են դարձնում պետական դավաճանությանը։
Դուք ինքներդ ձեզ զրկում եք մի քանի ամսից հայկական բանակ ունենալու կամ ոստիկանություն ունենալու հնարավորությունից»։

***

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վազգենը, եթե տենար, որ իր ստեղծած ԵԿՄ-ի ղեկավարը էսօր սասունն ա, ու ԵԿՄ-ի լոգոյով ավտոն ինչ-որ մեյմուն քշում ա հողը թուրքին չհանձնելու համար բողոքի ելած ժողովրդի վրա, երևի կատաղությունից ինֆարկտ ստանար։
Սրանք ինչ սրբություն ունեն, սաղ հանել, դրել են նիկոլի ոտերի տակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее