▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սատանի կամրջից» ընկած 16-ամյա քաղաքացու վիճակը ծանր է. Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկելէ ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։

Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, այնուհետև ուղղաթիռով տողափոխվել Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։

Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո»:

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее