▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առեւանգել են

Հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը եւ հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երեւանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բննակիչ՝ 41-ամյա Աննա Ն-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, եւ ինքը տեղեկություն չունի։

/filemanager/uploads/Hrant_Nazaryan.jpg

Այս մասին գրում է Shamshyan.com-ըՀ. Նազարյանը, ով աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ոստիկաններին հայտնել է, որ իր կարծիքով՝ նախկին կինը իր տղային առեւանգել է։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее