ԱԺ պատգամավորներն ընտրեցին ՍԴ նոր անդամին: ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի փոխանցմամբ՝ քվեատուփում եղել է 68 քվեաթուղթ: Կողմ են քվեարկել 65-ը, դեմ՝ 3-ը:
Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվեց Արայիկ Թունյանը, ով փոխարինում է Վալերի Պողոսյանին: