Երեկ՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա:
shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ 73-ամյա Ս. Ս.-ի դին, որի մարմինը, ջրից դուրս հանելով, պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, որը նյութեր է նախապատրաստում։