Մինչ ազգովի փնտրում ու չենք գտնում մեր ԱԳ նախարարին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:
Մեզանում մի տխուր ավանդույթ է ձևավորվում. բանակն ու զինվորն իրենց գործը փայլուն կատարում են, անձնազոհության օրինակ դրսևորում, հետո՝ դիվանագիտության ապաշնորհության հետևանքով ամեն բան գլխիվայր շուռ է գալիս ու դարձյալ կանգնում ենք նոր պատերազմի ու զոհերի պարտադրանքի առաջ:
Հիմա պետք է ամենաակտիվն ոչ թե ՊՆ-ն, այլ հենց ԱԳՆ-ն լիներ՝ իր հայտարարություններով, տարբեր ձևաչափերի հանդիպումներ կազմակերպելով եւ այլն:
Սակայն, ըստ ամենայնի, Նալբանդյանն արձակուրդում է ու բավարարվում է իր խոսնակի միջոցով մեկ-երկու կցկտուր նախադասություն ասելով:
Մերոնց անգործությունը լցնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, որի թեթև ձեռքով հայ տղաները դիվերսանտ են հռչակվում...