Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում Երեւանում հնչած կրակոցների եւ սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Շենգավիթի քննչական բաժնի խումբը դեպքից 1 օր անց այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էր կրակոցի արդյունքում հրազենային վնասվածք ստացած Երեւան քաղաքի Եղբայրության 24 շենքի բնակիչ՝ 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանը։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոցից իր կամքով դուրս է գրվել՝ բժիշկներին հայտնելով, որ ինքը իրեն լավ է զգում ու հետագա բուժումը ցանկանում է անցկացնել տնային պայմաններում, մինչդեռ դեպքի օրը հիվանդանոց այցելած իրավապահներին բժիշկը հայտնել է, որ նա ի վիճակր չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիճակը ծանր է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մելոյանը իր շրջապատում հայտնի է «Շակալ» մականվամբ, քանի որ նրան ճանաչողները, ովքեր դեպքի վայրում հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Իմացանք, որ կրակոցներ է եղել, մտածեցինք՝ թեթև բանա, բայց հետո իմացանք, որ քաղաքացիական ավտոյով Ռուդոլֆին տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ուշ թե շուտ, ինչ-որ մեկը նրա նկատմամբ նման բան էր անելու, քանի որ սաղ թաղն էլ գիտի, թե նրան ինչի համար են «Շակալ» անվանում՝ նկատի ունենալով «Մաուգլի» հայտնի մուլտֆիլմի Շակալի հերոսին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում