▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար

 

Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ից մինչեւ 18.00-ը, Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների եւ նրանց ծնողների առաջ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահականի հյուրերի տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին:

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее