▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը պատմել է, թե տանն է վնասվածք ստացել. իսկ ի՞նչ է նա պատմել տեսախցիկի առջև

 Դեկտեմբերի 1-ին Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը, ով վնասվածքը ստացել է իրենց տանը: Ինչպես  հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից, այս մասին դերասանը պատմել է ոտիկաններին:  Մինչդեռ  այսօր տեղեկություն էր տարածվել, որ վերջինիս ծեծի է ենթարկվել:

Մասնավորապես,  ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, որը պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը: Նրանց մտերիմները պատմում են, որ Սերգեյ Գրիգորյանի մոտ ծեծից հետո լսողական խնդիրներ են առաջացել և օրեր անց միայն նրա մոտ ամեն ինչ կարգավորվել է: Դերասանի մոտ հայտնաբերվել է նաև հեմատոմա, և բժիկները վստահեցրել են, որ նա շուտով լիովին կառողջանա: Վերջինիս նաև չի հիշել իր հետ կատարվածի մանրամասները:

 

Իր հերթին   Lurer.com-ը նշում է, որ իր թղթակցի  հետ զրույցում Սերգեյ Գրիգորյանն ասել է, որ ինքը ծեծի չի ենթարկվել: Ըստ կայքի, դերասանը մեծ դժվարությամբ էր կարողանում լսել և պատասխանել մեր հարցերին: Սերգեյ Գրիգորյանի պատասխանները հակասում էին միմյանց, քանի որ խոսքի սկզբում ասաց, թե նա չի ընկել իսկ հետո ասաց, որ ընկել է և ուղեղի ցնցում է ստացել, որի հետևանքով դժվարությամբ էր կարողանում լսել:
Մեր աղբյուրներ փոխանցմամբ դերասանին վախեցրել են, որ եթե որևիցե ինֆորմացիա տա միջադեպի վերաբերյալ նրա կյանքին վտանգ կսպառնի:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից գազալցակայանում, որը պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը ու նրա եղբայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее