Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», այսօր առավոտյան պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանը մեկնում է արտերկիր:
«Գրիգոր Գրիգորյանը առողջական որոշ խնդիրներ ունի, բուժման էր մեկնում արտերկիր, դրա համար պարբերաբար բացակայում էր ԱԺ նիստերից: Հիմա էլ կա տևական բուժման անհրաժեշտություն, այդ իսկ պատճառով էլ հրաժարվել է մանդատից»,- ասաց նա:
Հարցին, թե ով կփոխարինի ԲՀԿ-ական պատգամավորին, Ուրիխանյանը պատասղանեց, որ այդ մասին հավելյալ կտեղեկացնեն:
Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով: