«Հայաստանը հիմնարկ չէ, որից ակնկալիք և պահանջ են ունենում… Հայաստանը մենք են, մեր կապերը, մեր ջերմությունը, մեր հարգանքը, երազանքները, սերը, մեր զավակների ապագան։ Հայաստանն այն է, ինչ մենք կարող ենք տալ մեկս մյուսին և թողնել մեր սերունդներին»,-քարոզարշավի շրջանակներում Վարդենիս կատարած այցի ժամանակ այսօր ասաց ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով` անհաջողությունների համար պետք չէ անընդհատ մեղադրել իշխանություններին, կամ ընդդիմությանը, կամ հարուստներին, կամ որևէ մեկին: «Սա մեր երկիրն է, ապագայի համար պատասխանատվությունը բոլորինս է և ոչ թե իշխանության, ընդդիմության կամ առանձին կատեգորիայի մարդկանց»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյան. Հայաստանը հիմնարկ չէ, որից ակնկալիք և պահանջ են ունենում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet