▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը՝ դրամի արժեզրկման մասին

ՍերԺ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին, որի ընթացքում խոսել է տնտեսական զարգացումների մասին՝ ասելով.

«Այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ. ԱՄՆ տնտեսության՝ այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների: Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք: Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից և խոսել Հայաստանի տնտեսության մասին առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը ճիշտ չէ: Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի և ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1.%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8.9%-ով: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում: Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարիների -0.7 և -0.4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար:

Ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու: Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից, իհարկե, Հայաստանը առաջընթաց գրանցել է ըստ համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համաթվի՝ ներկայումս գտնվելով աշխարհի 189 երկրներից 45-րդ հորիզոնականում Չեխիայի հարևանությամբ, սակայն, ակնհայտ է, որ դա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար, և մեր ձգտումները շատ ավելին են: Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիությունը, սակայն կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որի ամրապնդման համար մենք մեր ջանքերը ներդրել և ներդնելու ենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական նպատակներով համապատասխան ծախսերի մակարդակի ապահովմամբ: Եվ երբ մենք խոսում ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, երբ խոսում ենք բյուջեի ծավալների մասին, հավատացնում եմ ձեզ՝ մեր նպատակը չէ ՀՆԱ-ն ցույց տալ, որ այսօր ավելի շատ փող ենք ծախսում, քան ծախսում էինք երեկ կամ թե՝ մենք այսօր ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էին աշխատում: Անկեղծորեն հավատացնում եմ, որ նպատակը դրանում չէ: Նպատակը՝ ցույց տալն է, թե մենք անվտանգության, սոցիալական ծախսերի վրա հիմա ինչքան գումարներ ենք ծախսում: Եվ սա շատ կարևոր է և ներդրումների համար, և՛ մարդկանց տրամադրության, և՛ ընդհանրապես, կյանքի համար չափազանց կարևոր է: Եվ այս առումով, ուզում եմ ասել, որ եթե 1995թ-ին պաշտպանության նպատակներով ծախսվում էր 19.1 մլրդ դրամ, 2005թ-ին այն կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ 2014թ-ին մենք կծախսենք մոտավորապես 200 մլրդ դրամ: Տարբերությունը, կարծում եմ, շատ ակնհայտ է, և սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ մեր տնտեսական անվտանգությունն ապահովելու համար»:

ՍերԺ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին, որի ընթացքում խոսել է տնտեսական զարգացումների մասին՝ ասելով.
Այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ. ԱՄՆ տնտեսության՝ այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների: Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք: Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից և խոսել Հայաստանի տնտեսության մասին առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը ճիշտ չէ: Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի և ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1.%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8.9%-ով: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում: Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարիների -0.7 և -0.4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար:
Ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու: Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից, իհարկե, Հայաստանը առաջընթաց գրանցել է ըստ համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համաթվի՝ ներկայումս գտնվելով աշխարհի 189 երկրներից 45-րդ հորիզոնականում Չեխիայի հարևանությամբ, սակայն, ակնհայտ է, որ դա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար, և մեր ձգտումները շատ ավելին են: Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիությունը, սակայն կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որի ամրապնդման համար մենք մեր ջանքերը ներդրել և ներդնելու ենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական նպատակներով համապատասխան ծախսերի մակարդակի ապահովմամբ: Եվ երբ մենք խոսում ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, երբ խոսում ենք բյուջեի ծավալների մասին, հավատացնում եմ ձեզ՝ մեր նպատակը չէ ՀՆԱ-ն ցույց տալ, որ այսօր ավելի շատ փող ենք ծախսում, քան ծախսում էինք երեկ կամ թե՝ մենք այսօր ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էին աշխատում: Անկեղծորեն հավատացնում եմ, որ նպատակը դրանում չէ: Նպատակը՝ ցույց տալն է, թե մենք անվտանգության, սոցիալական ծախսերի վրա հիմա ինչքան գումարներ ենք ծախսում: Եվ սա շատ կարևոր է և ներդրումների համար, և՛ մարդկանց տրամադրության, և՛ ընդհանրապես, կյանքի համար չափազանց կարևոր է: Եվ այս առումով, ուզում եմ ասել, որ եթե 1995թ-ին պաշտպանության նպատակներով ծախսվում էր 19.1 մլրդ դրամ, 2005թ-ին այն կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ 2014թ-ին մենք կծախսենք մոտավորապես 200 մլրդ դրամ: Տարբերությունը, կարծում եմ, շատ ակնհայտ է, և սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ մեր տնտեսական անվտանգությունն ապահովելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее