Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, պարզվում է, բավականին ակտիվ է Ֆեյսբուքում։ Ճիշտ է, նա Ֆեյսբուքում իր անունով բացված էջ չունի, բայց մեզ պատմեցին, որ կեղծ օգտահաշիվ ունի, որով հետեւում է, թե ով ինչ է գրել իր մասին, ով է քննադատել, ով փառաբանել, ով ինչ սմայլիկ դրել, ով լայքել, ով սրտիկել։
Հատկապես ուշադիր է իր հասցեին արված քննադատական գրառումների նկատմամբ եւ թե՝ ով ինչպես է վերաբերվում իրեն։ Ինչն էլ որ վրիպում է աչքից, ՀՀԿ թիմն ու աշխատակազմն ուղարկում են իրեն։ Ազատիչը շատ ուշադիր է նաեւ իր թիմակիցների արած գրառումներին։ Ընդ որում՝ ոչ միայն Նիկոլի կամ քոչարյանական թեւի հասցեին արված քննադատություններին, խայթոցներին, այլեւ իրեն գովերգող ու պաշտպանող տեքստերին եւ դրանց տակ դրված «լայքերին» ու «քոմենթներին»։
Նա մոդերացիա է անում, թե ով ինչ գրի, ինչ «քոմենթ» անի, ում գրառմանը ոնց պատասխանի։ Թիմում շեֆի հրահանգներն անառարկելիորեն կատարվում են, անգամ եթե խիստ անհամաձայն են դրանց հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում