«Քիչ անց Նախագահ Ս. Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը թվիթերյան էջից:
Մարտի 21-ի վաղ առավոտից զինված խմբավորումներն անցել են սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Տեղի հայ բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է Լաթաքիա: