▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պատասխանել է Սեդա Ազնավուրի` Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու խնդրանքով նամակին

Աշխարհահռչակ շանսոնիեի դստեր՝ Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է նրա նամակին՝ իր ասելիքը փոխանցելով նախագահական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի միջոցով:

Սարգսյանը մասնավորապես նշել է. «Սիրով նկատի կառնեմ Ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ նա կկարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր կլինի արագ իրականացնել»:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը դիմել էր Սերժ Սարգսյանին՝ դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու կոչով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее