Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր «այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում» արտահայտությանը, որն անցած օրերին լայնորեն քննարկվում էր համացանցում և որի պատճառով Սերժ Սարգսյանին քննադատում էին:
«Մովսես գյուղում, որ կայքերը լավ անդրադարձան իմ խոսքին, ինչու էի փորձել իր լեզվով խոսել, որ մարդու համար ընկալելի լինի, որ Մովսես գյուղում գործարան չի կարող լինել, պետք է հող մշակես»,– ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին պատասխանելով, թե ինչ ծրագրեր կան սահմանամերձ գյուղերում, ասել է Սերժ Սարգսյանն ու նշել, որ իրենց խնդիրն էլ կլինի ապահովել, որ գյուղում ինտերնետ լինի, գազ լինի։
Տավուշի մարզի Մովսես գյուղում Սերժ Սարգսյանն` «այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում» արտահայտությունով պատասխանել էր տարեց մի մարդու բողոքին, թե գյուղում գործարան չի կառուցվում, աշխատատեղեր չկան։
Սերժ Սարգսյանը` «խիարի թարս բուսնելու» մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet