▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի ասուլիսում արված հայտարարություններին Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի վաղը

«Ժառանգություն»-ում չեն մեկնաբանում  Սերժ Սարգսյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունները` նշելով, որ այդ  հարցերի  պատասխանները կտա անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից, երեքշաբթի, ժամը 12-ին Ազատության հրապարակում  կայանալիք մամուլի ասուլիսին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողներին  պատմել է, որ չնայած  Հովհաննիսյանի հետ հանդիպմանը  պայմանավորվել էին միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ,  նա իրեն այդպես էլ չի ներկայացրել դրանք, իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները, որտեղ խոսքը սահմանադրական հանձնաժողովի եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին էր, հետ է ստացել՝ վրան խաչ քաշած:

Սերժ Սարգսյանը նաև պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ  հանդիպման ժամանակ նախագահը նրանից հարցրել է` արդյոք համարում է` հաղթել է ընտրություններում, իսկ Հովհաննիսյանը  բացասական պատասխան է տվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее