Հայաստանյան մամուլը գրել էր, որ Սերժ Սարգսյանը Կորեայում բուժման կուրս է անցել, նրան ցողունային բջիջների իմպլանտացիա են արել:
Կորեական կայքերից մեկը` chosun.com-ը հոդված է հրապարակել այդ մասին` տեղադրելով նաև լուսանկար ու գրելով, որ Կորեայում բուռն կերպով զարգացող բժշկական զբոսաշրջության արդյունաբերությունը առաջին անգամ գրավել է նաև օտարերկրյա պետության ղեկավարի ուշադրությունը:
Սերժ Սարգսյանն ու նրան ուղեկցող անձինք, որոնց թվում, ինչպես երևում է լուսանկարում, եղել է ռուսահայ գործարար Արա Աբրահամյանը, կորեական հիվանդանոցում անցկացրել են հունվարի իննից մինչև տասնյոթը:
Նշվում է, որ խումբը վճարել է 200 միլիոն կորեական վոն(US$1=W1,076):
Նշվում է նաև, որ ցողունային բջիջների իմպլանտացիան լավ արդյունք է տալիս արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում:
2010-ին կորեական Գանգնամում բացված Չաում կլինիկայում բազմաթիվ հարուստ մարդիկ են բուժում ստացել աշխարհի տարբեր մասերից: Նրանց թվում են եղել չինացի և կանադացի մեծահարուստ գործարարներ, Ղազախստանի վարչապետը, Սաուդյան ու Արաբական Էմիրությունների արքայական ընտանիքի անդամներ:
Կարդացեք նաև հետևյալ հոդվածները՝
Կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահը առողջական խնդիրներ ունի․մամուլի քարտուղար
Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն. Էդուարդ Շարմազանով