ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը' որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին' շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: