ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր պաշտոնական հանդիպումներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ` ավելի ուշ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ այցելել է Սոչիում անցկացվող մարտական ըմբշամարտի առաջնությունը դիտելու:
«Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին` Վլադիմիր Պուտինի երկու կողմում նստած Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն, ինչպես երևում է ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի բաժնի կողմից արված լուսանկարներում, բավականին սառն են եղել միմյանց հանդեպ:
Հիշեցնենք, որ կիրակի` օգոստոսի 10-ին , ըստ տարածված տեղեկությունների, սպասվում է Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին լարվածությունն, ինչը զոհերի պատճառ է դարձել երկու կողմերից էլ: