▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը ստոր և կեղտոտ սուտ է․ Արմեն Գեւորգյան

Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հայտարարել է, թե ժամանակին կաշառք է տվել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գևորգյանին։

 

 

 

 

 

NEWS.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը «ստոր սուտ» է անվանել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

 

 

 

 

 

 

«Սա ստոր և կեղտոտ սուտ է։ Նման բան չի եղել և չէր կարող լինել։ Համոզված եմ՝ հնչած հայտարարություններին, որպես զրպարտանքի, կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս պահին այլ մեկնաբանություններից զերծ կմնամ, քանի որ ընթանում է նախաքննություն»,-ասել է նա։ 

Ավելի վաղ գործարարի հայտարարությանն արձագանքել էր նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ նշելով, որ դա հերյուրանք է, որի առնչությամբ դատական գործընթաց են սկսելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее