Երեկ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում հայրական տանն ինքնասպան էր եղել 27-ամյա Գ․ Պ-ն, նա կախվել էր տուկի թելով։
aravot.am-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում պատկից հարևանուհին պատմել է, որ նա ամուսնացած է եղել Սպիտակի գյուղերից մեկում, երկու երեխաներ ունի՝ մեկը երեք տարեկան, մյուսը՝ 2-րդ դասարան։ Վերջերս էր ամուսնալուծվել, երեխաներին զրկել էին մորից, ավելին, ըստ հարևանուհու, լարել էին մոր դեմ։
«Նա ինքը երեխա էր, քնքուշ՝ փոքրամարմին, կենսախինդ, խելքը գլխին մի աղջիկ, ամուսինը վերջերս բերել էր, թողել գյուղում ու գնացել էր։ Մի ամիս կա՝ ինչ ամուսնալուծվել էին, Գայանեն դատ էր տվել՝ իր երեխեքին պահանջելու,մի ամիս է՝ ընկած էր դատարանները, ամուսինը չէր տալիս երեխեքին։
Աղջիկը մեր աչքի առաջ մեծացած է, նա առողջական ոչ մի խնդիր չուներ, բայց ընտանեկան անախորժություններ եղել են, գիտեինք, որ ամուսնու տանը միշտ էլ լավ չեն վերաբերվել իրեն։ Էնպես էին արել, որ Գայանեն գնում էր երեխեքին տեսնելու, երեխեքը պահ էին մտնում մորից, նրանք էլ փոքր են, մեկը՝ մանկապարտեզի փոքրիկ աղջիկ, մյուսն էլ՝ 3-րդ դասարան, ի՞նչ պիտի հասկանան էդ երեխեքը։ Խեղճ երեխեն էլ ընկճված, մտածեց, որ արդյունքի չի հասնի, ինչ օրը պիտի գցեն իրեն, ինքն էլ թիկունք չունի, մի մայր ունի, որը ոտքից հաշմանդամ է, դիմեց նման քայլի»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում