Oգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի․ գրում է shamshyan.com-ը։
Ոստիկյաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:
Ըստ նախնական տեղեկության՝ երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրը հայտնում է, որ երեխան սովորում է Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: