▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելի' հանրապետականներ, դուք մի ոլորտ էլ կքանդեք.Հրանտ Բագրատյան

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքվեց գյուղատնտեսության ոլորտին հատկացվող 53 միլիոնի ճակատագրի մասին.«Ո՞վ է լինելու շահառուն, ո՞վ է ստանալու վարկի արդյունքը, շահառուն ի՞նչ կապ ունի գյուղական տնտեսության հետ և, վերջապես, այս վարկն ո՞վ է վերադարձնելու»:

«Վարկային համաձայնագրի տեքստով նախատեսվում է հետևյալը.փոքր և միջին ոռոգման համակարգերի բարելավում, շահառուները գյուղական համայքներն են լինելու, ապա համայնքների ջրամատակարման համակարգի բարելավումն է: Ենթադրվում է, որ շահառուն մեր ամբողջ գյուղատնտեսությունն է»,-պատասխանեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:

«Սիրելի՛ հանրապետականներ, դուք մի ոլորտ էլ կքանդեք: Գյուղատնտեսությունը չի կարող շահառու լինել: Պարտքով փող ենք վերցնում.պետք է հասկանանք, թե ում ենք տալու: Բերում ենք անհասկանալի վարկ, տալիս ենք մի կազմակերպության ու ոչ մի պատասխանատու չկա: Կզարմանամ, եթե համատարած թալան չգնա»,-ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее