▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայի Հոմս քաղաքում զինված խմբավորումները հարձակվել են հայերի ու ալավիների վրա

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Սիրիայի Հոմս քաղաքում կրկին անկարգություններ են հասունանում. զինված խմբավորումները անկարգություններ են իրականացրել և հարձակվել հայերի ու ալավիների վրա

Անկարգությունները սկսվել են երեկ Ալ Մուհաջիրին ալավիական թաղամասում, ապա տարածվել հայկականում։ Մերձավոր Արևելքի թեմաներով մասնագիտացած հասարակական խմբերը հաղորդում են, որ եղել են սպանություններ, կողոպուտներ, հրդեհվել են մեքենաներ, վնասներ են հասցվել դպրոցներին ու հիվանդանոցներին։

Այսպես կոչված սիրիական անվտանգության ուժերը ժամանել են տարածք՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ջարդերի պատրվակը սուննի զույգի սպանությունն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее