▲ Դեպի վեր

Пятница, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սիրիայում ցեղասպանություն է․ այն կարող է հասնել Թուրքիայի մյուս հարևաններին»․ Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրիայում ցեղասպանություն է։ Առաջիկայում այն կարող է հասնել Թուրքիայի արևելյան մյուս հարևաններին։ Այդպիսին է մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների միտումը։ ԱՄՆ-ն իրեն դուրս է դրել մոլորակի անվտանգության առաջնային պատասխանատուի կարգավիճակից՝ վաղուց հայտնի աշխարհի գիշատիչներին թողնելով գործել ըստ սեփական հայեցողության։ Կարծես թե աշխարհը բեռնափաթում են իրենց համար ավելորդ դարձած բալաստից և առավել խոշորացնում շնաձկներին։ Ռուս-ուկրաինական և մյուս հակամարտությունները դադարեցնելու և «խաղաղության մասին»" Թրամփի խոսույթը միայն շղարշ է՝ իր վարչակարգը պատասխանատվությունից իբրև թե ազատելու համար։ ԱՄՆ-ի այս տեսակ կառավարությանը բնորոշող պատկերն ինձ համար Աֆղանստանը լքող ԱՄՆ զորքի մի դրվագի հետ է կապված։ Եթե հիշում եք Քաբուլից թռչող ռազմական վերջին ինքնաթիռից կախվել էին երբևէ գերտերությունների վրա հույս դրած աֆղանները։ Ի դեպ, գրառումս տգետ ու տխմար ռուսամոլների համար չէ։ Եվ նրանք ԱՄՆ-ի դեմքը ցույց տալու այս առիթից չփորձեն ոգևորվել։ 1989 թ․ այդ նույն տեմպի մեջ ռուսներն էին լքում Աֆղանստանը ու միևնույն պատկերն էր։
Վերադառնանք ցեղասպանությանը։ Նման իրավիճակներում երբեք չի գործում «ո՞ւր էիր աստված, երբ ցեղասպանում էին մի ողջ ժողովուրդ» հեծկլտոցը։ Աստված այնտեղ է, որտեղ գիտակցում ու կամք կա, պայքար կա ու ադեկվատ հատուցում։ Այս ամենը մենք ունենք հայ ժողովրդի խորքային մակարդակում, բայց չունենք կառավարության որակի մեջ։ Պետական իշխանությունը զավթված է անսկզբունք, տգետ, անձեռնհաս, բարոյազուրկ, ինտրիգան խառնամբոխի կողմից, ում վաղուց հավաքագրել ու իրենց հարճն է սարքել Մոսկվայում, Անկարայում, Բաքվում ու այլ մայրաքաղաքներում եղած իրապես քաղաքական իշխանությունները։ Աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման միայն մի ձև կա՝ ուժի կիրառումը։ Չմոռանանք՝ չնայած տված կորուստներին 1915 թ․ փրկվել են այն համայքները, որոնք դիմել են ինքնապաշտպանության։ Իսկ հաղթել են նրանք, ովքեր կարողացել են համախմբվել։ Սիրիայում առաջիկա օրերին նույնն է լինելու։ Կազմակերպված դիմադրությունը շատերի փրկության հնարավորությունը կդառնա, մյուսները կմորթվեն իբրև գառներ, ովքեր նայում էին իրենց ոչխար առաջնորդներին կամ իրենց հոտի պահապան կարգված արտաքին տիրոջ «գելխեղդ» շներին։
Մեր գործը մեր ոչխարներն են, գայլերն ու շները չեն։ Վերջիններս գործում են ըստ իրավիճակի ու հրահանգի։ Ոչխարներն են, որ ամենից վտանգավորն են ցեղասպանության մեխանիկայի շարժընթացն ապահովելու տեսանկյունից»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերին թվում է, թե Սիրիան Հայաստանից շատ է հեռու, և էրդողանական բարբարոսների եղեռնագործությունները Լաթաքիայում մեզ չեն վերաբերվում։ Բայց..., արի ու տես` 2 հայ է զոհվել: Զոհերը հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսներն են, ովքեր սպանվել են թուրքամետ ավազակախմբերի կազմակերպած ջարդերի արդյունքում։
Սիրիան հայկական աշխարհի մի մասն ընդգրկող հատված է, որտեղ հայերի հոծ զանգվածներ հայտնվել են Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանության արդյունքում։ Ցեղասպանները հիմա էլ Սիրիայում են նույն ոճով շարունակում, ինչպես իրենց եղբայրները 2020 թվականից սկսած անում էին Արցախում, Ջերմուկում հայերիս նկատմամբ։
Երբ խոսում եմ ազգային առաքելության մասին, շատ կարևոր եմ համարում երեք առանձնահատուկ խնդիր, որի շուրջ պետք է ուխտ կապենք.
Ներազգային համերաշխություն,
Հզորացնել Հայաստանը ամեն գնով,
Դառնալ ճնշված և անիրավված ժողովուրդների պաշտպանն ու ապավենը։
Անկախ մեր քաղաքական նախապատվությունից, պետք է ուխտենք, որ մեր կյանքը և մեր գործողությունները պետք է բխեն Հայաստանի հզորության կերտման առաքելությունից։ Սա այն քաղաքակրթական հենքն է, որով մենք կարող ենք զորանալ։
Ես հավատում եմ, որ Ասքանազյան գնդերը կրկին հայտնվելու են թշնամիների մայրաքաղաքներում` ազատագրելու անիրավված և ճնշված ժողովուրդներին բռնակալների լծից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее