Երեւանում բողոքի ակցիա է կայացել ընդդեմ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ՝ «Վանդալիզմ» գրառմամբ. նրանք բողոքում էին Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ: Շենքը շրջապատող ցանկապատի վրա ակցիայի մասնակիցները փակցրել են «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ:

Ակցիայի մասնակիցներից Նարեկ Սամսոնյանն ասել է, որ իրենք շարունակելու են հետեւել քաղաքապետ Հայկ Մարությանի քայլերին եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:
Տեսանյութը՝ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ news.am-ի


