Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել է ձորը (մոտ 120 մ), ինչի հետևանքով 3 տուժած հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ, իսկ տուժածներ Ս. Հ.-ն (1997 թ.), Մ. Գ.-ն ( 2012 թ.) և Մ. Գ.-ն ( 2018 թ.)՝ Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ Մ. Գ.-ն (2012 թ.) մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: