Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի որոշ դիրքերից զորքը հետ է քաշվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Օրագիր.Նյուզ-ի հետ զրույցում հայտնել են տեղի բնակիչները:
«Դաստակերտ և Արևիս գյուղերի հարակից դիրքերից, ինչպես նաև Աղոթարան և Սառցատուն բարձունքներից զորքը անաղմուկ հետ է քաշվում: Ինժեներական տեխնիկաները ևս իջեցնում են: Նշված դիրքերում ժամկետայիններ չկան, այնպիսի մարդկանց են ծառայության դրել, որ կարողանան այս տեղեկությունը հնարավորինս գաղտնի պահել»,- ասել է աղբյուրը:
Լրատվամիջոցը նշում է, որ պարզաբանում ստանալու նպատակով փորձել է կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինը, սակայն, հեռախոսազանգերին չի պատասխանել: