Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված համացանցում տարածված հայտնի տեսանյութի հետ, որում ասվում է․

«NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։
Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են հայ ոստիկաները հակագազով ու մահակով ցուցմունք կորզում ինչ-որ մեկից: Օգտատերերը նշում են, որ հայտնի չէ, թե ե՞րբ է արվել նկարահանումը՝ հնարավոր է դեպքը տեղի է ունեցել հեղափոխությունից առաջ, սակայն անհրաժեշտ են համարում գտնել օրինազանց ոստիկաններին ու պատժել։
Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով:


