▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«SkyPower»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ արևային էներգիայի ոլորտում համագործակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

 Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: «Հուսով եմ, այցի ընթացքում կառավարության ներկայացուցիչների հետ արդյունավետ հանդիպումներ կունենաք և համագործակցության կոնկրետ ուղղություններ կքննարկեք»,-ընդգծել է նա:

Չարլզ Կոհենն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ փոխգործակցությամբ և արդեն իսկ նախնական ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում արևային էներգիայի ոլորտի զարգացման հնարավորությունների, ծրագրերի իրականացման վերաբերյալ, որոնք կներկայացնեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում:

Նա նաև տեղեկություններ է ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում իրականացվող իրենց ծրագրերի մասին՝ նշելով, որ ընկերությունը ներկայացված է գրեթե բոլոր մայրցամաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее